Չիլիի կենտրոնական ընտրական հանձնաժողովը աջակենտրոն թեկնածու Սեբաստիան Պինյերային հայտարարել է երկրի նոր նախագահ։ Նա կղեկավարի երկիրը 2018-2022 թվականներին։
Քվեարկությանը մասնակցած 99.62 տոկոս ընտրողների ձայների հաշվարկից հետո Պինյերան հավաքել է ձայների 54.57 տոկոսը, նրա մրցակից ձախակենտրոնների թեկնածու սենատոր Ալեխանդրո Գիլիերը՝ 45.43 տոկոս:
Ավելի վաղ Գիլիերը ընդունել էր իր պարտությունը երկրորդ փուլում՝ ձայների հաշվարկից հետո:
Գործող նախագահ Միշել Բաչելետը ևս շնորհավորել է Պինյերին հաղթանակի կապակցությամբ:
Պինյերան և Գիլիերը առաջին փուլում ստացել են համապատասխանաբար ձայների 36,64 և 22,70 տոկոսը: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուից պահանջվում է հավաքել ավելի քան 50 տոկոս:
Սեբաստիան Պինյերան երկրի նախագահ է եղել նաև 2010-2014 թվականներին: Forbes ամսագրի տվյալներով՝ 2017 թվականին նրա ունեցվածքը կազմել է 2,7 միլիարդ դոլար:
Այժմ սոցիալիստ Միշել Բաչետեի պաշտոնավարման ժամկետն ավարտին է մոտենում, նա երկիրը ղեկավարել նաև մինչ Պինյերայի առաջին ընտրությունը՝ 2006-2010 թվականներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan