Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հիվանդանոցներ են տեղափոխվել պիրոտեխնիկայից տուժած 22 և սննդային թունավորումով 81 հիվանդ
Երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը հիվանդանոցներ են տեղափոխվել պիրոտեխնիկայից տուժած 22 և սննդային թունավորումով 81 հիվանդ,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնում։
Նրանց տվյալներով՝ Ամանորի օրը շտապ բուժօգնություն կարիք է ունեցել պիրոտեխնիկայից տուժած 37 քաղաքացի, որոնցից 22-ը հոսպիտալացվել են։
Ինչ վերաբերում է սննդային և ալկոհոլային թունավորման դեպքերին, ապա, ըստ ԱԻ համակարգման և շտապ օգնության կենտրոնի տվյալների, կենտրոնում գրանցվել է 257 դիմում, իսկ 81-ի դեպքում պահանջվել է հոսպիտալացում։