Երկրի հաջողության երաշխիքը կլինի համավարակի պարտությունը և տնտեսական ճգնաժամի հաղթահարումը, պետք է համավարակը հաղթահարենք այնպես, որ երկրի տնտեսությունը պահպանի արագ վերականգնման ներուժը. Գիորգի Գախարիա
Այսօր երկրում ունենք օրական 20 հազար թեստ կատարելու հնարավորություն, այնուամենայնիվ, դիմողականությունը բավականին ցածր է և կցանկանայի կոչ անել քաղաքացիներին, ոչ միայն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, այլ նույնիսկ պարզ ախտանշաններ ունենալու դեպքում գնալ և փորձարկվել, որպեսզի պաշտպանենք ինչպես մեր ընտանիքի անդամներին և մերձավորներին, այնպես էլ օգնենք պետությանը, որ պատրաստ լինի արագ տնտեսական վերականգնման համար,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանը միայնակ չի կարող պարտության մատնել համավարակը, քանի որ այն համաշխարհային մարտահրավեր է, սակայն անհրաժեշտ է նաև տնտեսական ճգնաժամի հաղթահարումը միասնական ջանքերով:
«Այստեղ շատ կարևոր են որոշ տարրեր, որոնք մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի: Պետք է շնչադիմակ կրենք, դա մեզ հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերն ու արագ վերականգնենք մեր տնտեսությունը: Առանձնապես տարածաշրջաններում, պետք է ավելացնենք փորձարկումների քանակը և մենք պատրաստ ենք դրան: Բոլորս պետք է հասկանանք, որ պետք է հոգ տանենք մեր տարեցների և բարձր ռիսկ խմբեր մտնող անձանց համար: Սա մեր նպատակն է: Ի վերջո համավարակի վրա հաղթանակը առանձին վերցրած չի լինի երկրի հաջողության երաշխիքը: Երկրի հաջողության երաշխիքը կլինի համավարակի պարտությունը և տնտեսական ճգնաժամի հաղթահարումը: Մենք պետք է համավարակը հաղթահարենք այնպես, որ նվազ վնաս հասցնենք երկրի տնտեսությանն ու պահպանենք արագ վերականգնման ներուժը,- հայտարարել է Գիորգի Գախարիան: