Երկրի բոլոր ընտրատեղամասերում ընտրողների քվեախցիկները նոր ձևավորում ունեն
Այսօր երկրի բոլոր ընտրատեղամասերում ընտրողների քվեախցիկները նոր ձևավորում ունեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկության գործընթացի գաղտնիությունն ապահովելու նպատակով խցիկները ճակատային մասից բաց են: Ըստ նրանց պարզաբանման քվեարկությունը գաղտնի է և հետևաբար՝ քվեարկության գաղտնիությունն ապահովելու համար քվեախցիկում արգելվում է լուսանկարել և տեսանկարահանել։
Ընտրությունների առաջին փուլում՝ հոկտեմբերի 2-ին, վերանորոգված խցիկներն օգտագործվել են միայն Թբիլիսիում, որից հետո ԿԸՀ-ն որոշել է բոլոր ընտրատեղամասերում օգտագործել նոր նախագծված խցիկները։
Վրաստանում այսօր ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։