Երկրի ապագան դիմորդների ձեռքերում է, գիտելիքները, կրթությունը և արհեստավարժությունը այն է, ինչը պայմանավորում է մեր ապագան. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահը միասնական ազգային քննությունների մեկնարկը դիմորդներին շնորհավորել է Քութաիսիի քննչական կենտրոնից, որը բացված է Քութաիսիի առաջին հանրային դպրոցում:
Սալոմե Զուրաբիշվիլին հաջողություն է մաղթել դիմորդներին:
«Այսօր մենք գտնվում ենք Քութաիսիում, և ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն դիմորդներին, ովքեր մասնակցում են միասնական ազգային քննություններին և մաղթել նրանց հաջողություն: Իհարկ է, այս տարին փոքր ինչ տարբերվում է նախորդ տարիներից, քանզի համավարակի պատճառով սահմանվել են նոր կարգավորումներ: Կարծում եմ, որ քննության գործընթացը շատ լավ է ընթանում: Միասնական ազգային քննությունների առաջին օրը շատ կարևոր օր է և դա հետագա կյանքի սկիզբն է: Երկրի ապագան դիմորդների ձեռքերում է, գիտելիքները, կրթությունը և արհեստավարժությունը այն է, ինչը պայմանավորում է մեր ապագան»,- ասել է Վրաստանի նախագահը:
Միասնական ազգային քննությունները մեկնարկել են այսօր: Ամբողջ Վրաստանում բացված 24 քննչական կենտրոնում դիմորդներն այսօր հանձնում են վրացերենի և գրականության քննությունը:
Քննչական կենտրոններում գրանցումը սկսվել է ժամը 08։00֊ին, իսկ քննությունները ժամը 9֊ին։ Գրանցման ժամանակ պաշտպանված էր սոցիալական հեռավարությունը, ինչպես նաև մինչ քննչական կենտրոն մտնելը, դիմորդները ենթարկվել են ջերմասքրինինգի։