Երկիրն իրոք ժամանակ չունի անհեռանկար կուսակցությանն իշխանություն վերադառնալու պատրանքներ ստեղծելու համար. Մամուկա Մդինարաձե
Երկիրն իրոք ժամանակ չունի անհեռանկար կուսակցությանն իշխանություն վերադառնալու պատրանքներ ստեղծելու համար. Մամուկա Մդինարաձե

Երկիրն իրոք ժամանակ չունի անհեռանկար կուսակցության իշխանություն վերադառնալու պատրանքներ ստեղծելու համար՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն:

Ինչպես նշել է Մամուկա Մդինարաձեն, շատ աշխատանք կա անելու, շատ խնդիրներ պետք է լուծվեն, որոնք նկատելի են ամեն օր, սրվող համաճարակաբանական իրավիճակի և, հետևաբար, սոցիալական սրված իրավիճակի ֆոնին, բոլորովին այլ աշխատանք կա անելու:

«Մենք պետք է անցկացնենք ընտրություններ, որոնք կծառայեն այն բանին, որ ընտրենք քաղաքապետեր և ավագանու անդամներ, 2024 թվականին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Անկախ նրանից, թե ինչ շահարկումներ կանեն այս մասին և քննադատեն մեր ճիշտ որոշումը, խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը կապված չի լինի դրա հետ, և նրանք ստիպված կլինեն համակերպվել այդ ամենին: Տեղեկություն կա այն մասին, որ «Ազգային շարժում»-ն ընդհանրապես չի պատրաստվում մասնակցել ինքնակառավարման մարմինների ընտրություններին և կարող է կրկին վերադառնա ապակառուցողական ռեժիմի, բայց կարծում եմ, որ նրանք ստիպված կլինեն մասնակցել ընտրություններին, իսկ հետո նորից ընդունել իրենց կրած պարտությունը ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում: Նրանք այլընտրանք չեն ունենա, գուցե այնքան էլ չի գրավում նրանց ժողովրդավարական գործընթացներին մասնակցելը, սակայն, համենայնդեպս, պետք է մասնակցեն ինքնակառավարման մարմինների ընտրություններին և, այնուհետև պատրաստվեն 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: