Երկարակեցություն, առողջություն և քաջալերություն եմ մաղթում Վեհափառ Հայրապետին՝ ի բարօրություն Վրաստանի և նրա ժողովրդի. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Մեծ սիրով և հարգանքով շնորհավորում եմ մեր հոգևոր առաջնորդ, Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի ծննդյան օրը։
44 տարի շարունակ իմաստուն և հեռատես առաջնորդը մեզ առաջնորդում է Վրաստանում ազատության և հոգևոր վերածննդի ճանապարհով։ Նրա անձնական ներդրումն այն բանում, որ մեր ժողովուրդն ավելի ուժեղ է դուրս եկել բոլոր փորձություններից, և որ ավելի լավ ապագայի հանդեպ մեր հավատը շարունակում է միավորել մեզ, հսկայական է:
Աստծո և հայրենիքի հանդեպ սիրով լի նրա աշխատանքը, աջակցության ու բարոյականության օրինակները օրինակելի են բոլորի համար։ Այդ իսկ պատճառով նա մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուղղափառների, այլև մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, միջազգային հանրության կողմից։
Մաղթում եմ Վեհափառ Հայրապետին երկարակեցություն, առողջություն և քաջալերանք՝ ի շահ Վրաստանի և նրա ժողովրդի», – ասված է Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում։