Երկար ժամանակ անց առաջին անգամ Ռուսաստանը թույլ է տվել հարյուրավոր քաղաքացիների տարհանել Մարիուպոլից և Սևերոդոնեցկից
Ռուսաստանը երկար ժամանակ անց առաջին անգամ թույլատրել է Մարիուպոլից և Սևերոդոնեցկից տարհանել հարյուրավոր քաղաքացիների։
Այսօր, երկար ժամանակ անց, առաջին անգամ ավելի քան 500 մեքենաներից բաղկացած տարհանման շարասյունը լքել է քաղաքը՝ երեք օր սպասելով ռուսների թույլտվությանը,- հայտնել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդականը։
«Մարիուպոլի բնակիչներով (500-ից 1000 մեքենա) մեքենաների հսկայական շարասյունը, որը երեք օրից ավելի սպասում էր թույլտվության, վերջապես ուղարկվեց դեպի Զապոռոժյե։ Վերջապես, մենք տանը սպասում ենք Մարիուպոլի մեր մտերիմ ընկերներին»,- ասել է Պյոտր Անդրուշենկոն։
Միաժամանակ Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտնել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ տարհանումներ են իրականացվել նաեւ Սևերոդոնեցկից։
«Երկար ժամանակ Սևերոդոնեցկից տարհանումը չափազանց վտանգավոր էր։ Ի վերջո դա հաջողվեց։ Քաղաքի 17 բնակիչներն արդեն ապահով են։ Նրանց թվում երեք երեխա կա»,- ասել է Գայդայը։