Երիտասարդներին հորդորում եմ, խնդիրների նկատմամբ անտարբեր չլինեն. Գիորգի Կվիրիկաշվիլի
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին երիտասարդներին հորդորում է, չլինել անտարբեր խնդիրների նկատմամբ:
Վարչապետը Ախալցխայում, «Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության» ամենամյա ֆորումին խոսել է երիտասարդների ակտիվության և երկրի զարգացման գործընթացում նրանց ներգրավվածության մասին:
Վարչապետը հույս է հայտնել, որ «Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության» ամենամյա ֆորումի նախաձեռնությունը կզարգանա և դրան կներգրավվեն ինչպես տեղի ինքնակառավարման մարմիններ, այնպես էլ բնակչությունը, հատկապես երիտասարդներ:
Ախալցխայում անցկացվել է Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը: