Երիտասարդական գործակալությունը Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից կտեղափոխվի կրթության և գիտության նախարարություն
Երիտասարդական գործակալությունը Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից կտեղափոխվի կրթության և գիտության նախարարություն

Երիտասարդական գործակալությունը Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից կտեղափոխվի կրթության և գիտության նախարարություն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության նախարար Գիորգի Ամիլախվարին։

Նրա խոսքով, հաջորդ տարվանից կձեւավորվի նոր նախարարություն, որի անունը կլինի Կրթության, գիտության եւ երիտասարդության նախարարություն։

«Կառավարությունը քննարկել է Երիտասարդական գործակալությունը մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից կրթության և գիտության նախարարությանը փոխանցելու հարցը։ Քանի որ կրթության և երիտասարդության քաղաքականությունն արդեն իսկ ներառվում է մեր նախարարությունում, նպատակահարմար համարվեց Երիտասարդական գործակալության գործունեությունը շարունակել կրթության և գիտության նախարարությունում։ Արդյունքում օրինագծերի ցանկը կներկայացվի խորհրդարան, և հաջորդ տարվանից մեզ մոտ կձևավորվի նոր նախարարություն, որի անունը կլինի Կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն»,- ասաց Գիորգի Ամիլախվարին։