Երիտասարդ տղամարդուն, ում Ռուսթավիում որոնում էին վերջին մեկ ամսվա ընթացքում, հայտնաբերել են մահացած:
Երիտասարդ տղամարդուն, ում Ռուսթավիում որոնում էին վերջին մեկ ամսվա ընթացքում, հայտնաբերել են մահացած:

Երիտասարդ տղամարդուն, ում Ռուսթավիում որոնում էին վերջին մեկ ամսվա ընթացքում, հայտնաբերել են մահացած: Տղամարդը տանից դուրս էր եկել հուլիսի 5-ին և այլս հետ չէր վերադարձել:

Անհետ կորած տղամարդուն Գաչիանի գյուղում հայտնաբերե են իր ավտոմեքենայի մոտ՝ մահացած:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, նախնական ուսումնասիրմամբ, տղամարդու մարմնի վրա չկան բռնության հետքեր: Դիակը ենթարկվում է փորձաքննության:

Տեղի ունեցածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 115-րդ հոդվածով, որը նկատի ունի ինքնասպանության դրդում: