Երիտասարդ սերունդը պետք է իմանա Հոլոքոստի ողբերգությունների մասին, որպեսզի դրանք հետագայում չկրկնվեն. Լևան Մախաշվիլի
Երիտասարդ սերունդը պետք է իմանա Հոլոքոստի ողբերգությունների մասին, որպեսզի դրանք հետագայում չկրկնվեն. Լևան Մախաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակի մասնակցությունը Ուկրաինայում Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու արարողությանը, նրա և ընդհանրապես Վրաստանի կողմից շատ հստակ ուղերձ է, որ բռնությունը, ծայրահեղականությունը, էթնիկ հողի վրա անհանդուրժողականությունն անընդունելի են խաղաղ գոյակցության համար:,- այս մասին լրագրողներին հայտնել է, խորհրդարանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, Լևան Մախաշվիլին:

Լևան Մախաշվիլին Ուկրաինայում է, որտեղ պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի խորհրդարանի նախագահը:

Կախա Կուչավան այսօր Կիևում կմասնակցի Ուկրաինայում Հոլոքոստի զոհերի հիշատակը հարգելու արարողությանը:

«Կարևոր է, որ մեր բնակչությունը և հատկապես երիտասարդ սերունդները քաջատեղյակ էին նման ողբերգությունների մասին, որպեսզի հետագայում դրանք չկրկնվեն», – ասել է Լևան Մախաշվիլին: