Լեհաստանում, Պոզնանում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունը Վրաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց 13 մեդալով։ Մեր թիմը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց ընդհանուր հաշվարկում գրավեց առաջին տեղը։
Մրցաշարում չեմպիոններ են դարձել Ալեկո Կասրաձեն (-66), Ալեքսանդր Լոլաձեն (-81), Միխեիլ Ջափարիձեն (-100) և Իրակլի Դեմետրաշվիլին (+100):
Արծաթե մեդալներ են նվաճել Կոտե Կապանաձեն (-73), Ալեքսանդր Գուլբիանին (-81) և Ուչա Տաբատաձեն (+100):
Բրոնզե մեդալներ են նվաճել Թոռնիկե Մազիաշվիլին (-60), Թոռնիկե Փոլադիշվիլին (-90), Ակակի Ջափարիձեն (-90), Էրեկլե Բազիերիշվիլին (-100), Շալվա Գուրեշիձեն (+100) և Գիորգի Տաբատաձեն (+100):