Անչափահասների պոռնոգրաֆիային ներգրավվելու և թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալված Ավստրալիայի քաղաքացու նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցն այսօր քննելու է Թբիլիսիի քաղաքային դատարանը: Այս մասին լրագրողներին է հայտնել ձերբակալվածի փաստաբան Նինո Տաբատաձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, գլխավոր դատախազության, Եվրոպոլի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի իրավապահ գերատեսչությունների աշխատակիցները համատեղ անցկացված ինտենսիվ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, բացահայտել են անչափահասին վաճառելու և անչափասի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութ պատրաստելու և իրացնելու ցանց և ձերբակալել կազմակերպված հանցանքի 11 անդամի:
Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալվածներից յոթին երեկ ուշ երեկոյան խափանման միջոց էր սահմանել կալանքը: