Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է Իաշվիլիի կլինիկայում
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է Իաշվիլիի կլինիկայում։
Բարեգործական միջոցառման շրջանակներում քաղցկեղով հիվանդ 64 երեխաներ հունիսի 1-ը նշեցին մուլտհերոսների հետ և նվերներ ստացան։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը արդեն 6-րդ տարին է, ինչ մեծ մասշտաբով նշվում է Իաշվիլիի կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունքում՝ բարձր սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերությունների ներգրավմամբ։
Այս տարի ընկերությունների և անհատների օգնությամբ երեխաների համար հավաքված և ծախսված գումարը կազմել է 20,350 լարի։