Երեխաների մոտ գլխուղեղի ուռուցքի դեպքերի ավելացումը կապված է նաև բջջային հեռախոսներ կամ համակարգիչներ օգտագործելու հետ. Նինո Տոտողաշվիլի
ՈՒռուցքի զարգացման ռիսկերը երեխաների մոտ բաժանվում է երեք մասի – անչափահասության, հղիության և հետհղիության շրջան,-այս հայտարարությունը Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի օնկոհեմատոլոգ Նինո Տատողաշվիլին արել է առաջին ալիքի «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
«Մինչ հղիության և հղիության շրջանը կապված է առողջ ապրելակերպի հետ: Ալկոհոլ, թմրանյութեր, ծխախտոտի օգտագործում, էկոլոգիապես ոչ մաքուր սնունդ և միջավայր,-ահա սրանք են այն գործոնները, որոնք կարող են նորածին երեխայի մոտ առաջացնել ուռուցք, կամ էլ այս հիվանդությունը զարգանա որևէ այլ ժամանակահատվածում»,-ասել է Տոտողաշվիլին:
Նրա խոսքերով ծնունդից հետո ռիսկերը նույնպես բարձր են և դա կապված է անվտանգ էկոլոգիական միջավայրի հետ:
«Սա միներալներով աղքատ սնունդ է, ճառագայթում, օդում գոյություն ունեցող վնասակար նյութեր, շինարարական թոզ, ծանր մետաղներ և այլն: Այս գործոնները անհնար է վերահսկել բժշկության կամ էլ ծնողների կողմից, սակայն այն ինչ կարող է անել ծնողը դա երեխային ճիշտ սնունդ տալն է: Այդ ուղղությամբ լուրջ խախտումներ կան, որովհետև բազմաթիվ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին կերակրել էկոլոգիապես ոչ մաքուր սնունդով, օրինակ չիպսերով կամ էլ գնում են անհասկանալի էտիմոլոգիայի ծամոն»,-նշել է օնկոհեմատոլոգը:
Նինո Տոտողաշվիլին նշել է նաև, որ ոչառողջ սնունդի հարցը միայն ուռուցքին չի վերաբերում:
«Օրինակ գալիս է հիվանդը, ով ունի շատ ցածր հեմոգլոբին: Ծնողը ասում է, որ երեխային կերակրում է երշիկով և այդ ամենը գնում է սուպերմարկետում, և նա չի գիտակցում, որ երեխային կերակրում է այն սնունդով, որը հագեցած չէ երեխայի համար հարկավոր միկրոէլեմենտներով, սակայն հարուստ է շատ կոնսերվանտներով, որոնք իրենից ներկայացնում են Կարցոնոգեն»,-ասել է բժիշկը:
Ինչպես նշել է Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի բժիշկը, մեծ հիմնախնդիր են առաջացնում նաև բջջային հեռախոսները և համակարգիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan