Երևում է, որ թիմը կորցրել է զգացողությունը ժողովրդի հետ հարաբերություններում, ճեղքվածք է առաջացել իշխանության և հասարակության միջև. Բիձինա Իվանիշվիլի
Երևում է, որ թիմը կորցրել է զգացողությունը ժողովրդի հետ հարաբերություններում, ճեղքվածք է առաջացել իշխանության և հասարակության միջև. Բիձինա Իվանիշվիլի

Նախագահական ընտրությունների առաջին փուլը ցույց է տվել, որ ժողովուրդը բարկացած է, ավելի փափուկ ասած նեղված է, սակայն այդ բանի համար ծավալուն գործ են արել նաև մեր օպոնենտները,-այս մասին «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է «Իմեդի Live» հաղորդման ժամանակ:

Հաղորդավարը հարցրել է Իվանիշվիլիին ՝ «նախագահական ընտրություններից մի քանի ամիս շուտ դուք վերադարձել եք քաղաքականություն, մինչ քարոզարշավի սկիզբը ոչ մեկ չուներ զգացում, որ այս ընտրությունը կլիներ շատ կարևոր: Ինչ սպասելիք ունեիք և ինչպես կբացատրեք, որ այսօր գոյություն ունի ընտրություն սևի և սպիտակի միջև և քաղաքական սպեքտրը կաթվածահար է եղել»:

Ինչպես նշել է Բիձինա Իվանիշվիլին, երևում էր, որ թիմային ոգին կորել էր, ինչպես նաև հիմնախնդիր կար կառավարության և խորհրդարանի միջև հարաբերություններում:

«Ես գիտեի իմ վերադարձի պատճառը, ինչպես տեսա ժողովուրդը ավելի լավ էր տեսնում այդ ամենը: Դա ցույց է տվել ընտրությունների առաջին տուրը և արդյունքը, որ մարդիկ բարկացած են, մեղմ ասած նեղված, սակայն դրա համար մեծ գործ են արել մեր օպոնենտները»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Նրա խոսքերով նույնը երևում էր նաև շրջաններում, որտեղ հիմնախնդիրներ կան քաղաքապետարանների և սակրեբուլոների միջև:

«Նույն վիճակն էր շրջաններում, առաջին փուլից հետո բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել քաղաքապետերի, սակրեբուլոյի նախագահների, ընտրական շտաբերի ղեկավարների հետ: Ցավոք, այն ինչ տեսա նույնն էր, այդ մարդիկ նույնպես զրուցում էին այդ հարաբերությունների մասին: Նրա փոխարեն, որ քաղաքապետարանները և սակրեբուլոները աշխատեին համատեղ հիմնախնդիրների կարգավորման վրա, իսկ հիմնախնդիրները բազմաթիվ են, մենք ստանում ենք հակառակը: Մենք դա չենք թաքցնում, այսօր նույնպես գիտակցում ենք, որ ունենք այսպիսի տնտեսություն, մենք ունենք աղքատ տնտեսություն»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Նրա խոսքերով, ժողովուրդը շատ նեղված է և իշխանության և հասարակության միջև առաջացել է ճեղքվածք: