Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է ցույց

18:52, 09.12.2020

Երևանում, խորհրդարանի շենքի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթանում է ցույց:

Դրան մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Անձամբ վարչապետն Ազգային ժողովում ներկա է նիստին, որտեղ կառավարությունը պատասխանում է օրենսդիրների հարցերին:

Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերն սկսվել էին այն բանից հետո, երբ երկրի վարչապետը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ միասին ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտելու մասին համաձայնագիրը:

Նմանատիպ