Երևանում, «Հայաթ Փլեյս» հյուրանոցից տարհանել են մարդկանց

Երևանում, «Հայաթ Փլեյս» հյուրանոցից տարհանել են մարդկանց,- պատճառը շենքում պայթուցիկ սարքի մասին տեղեկությունն է:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ վարչության հրշեջ-փրկարարական  ծառայության աշխատակիցները և սակրավորները:

Փակ են հյուրանոց տանող ճանապարհները:

Տարհանվել են հյուրանոցի հյուրերը և աշխատակազմը: