Երևանի ուղղությամբ գնացքների երթևեկությունը կվերսկսվի հունիսի 15-ից
Երևանի ուղղությամբ գնացքների երթևեկությունը կվերսկսվի հունիսի 15-ից

«Վրաստանի երկաթգիծը» հունիսի 15-ից կվերսկսի գնացքների երթևեկությունը դեպի Երևան,- այս մասին հաղորդում է «Վրացական երկաթգիծ» ընկերությունը:

Ընկերության տեղեկությամբ, Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքը գործելու է ամեն օր, և վերսկսված ուղղությունը կօգնի հարևան երկրից զբոսաշրջիկների մուտքին և զբոսաշրջության զարգացմանը:

«Համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր «Թբիլիսի-Երևան-Թբիլիսի» ուղևորությունը, բայց ցամաքային սահմանների բացման հետ մեկտեղ, Վրաստանի երկաթուղին կվերսկսի երթևեկությունը և տոմսերի վաճառքը կսկսվի առաջիկա օրերին:

Բացի Հայաստանից, բանակցություններ են ընթանում Ադրբեջանի երկաթուղիների հետ: Հենց հարևան երկրի ցամաքային սահմանը բացվի, Թբիլիսի-Բաքու-Թբիլիսի երթուղին կվերականգնվի», – ասված է «Վրաստանի երկաթգծի» հայտարարության մեջ: