Երևանի պետական համալսարանը հայտարարում է, որ պատրաստ է Նիկոլ Փաշինյանին փոխանցել դիպլոմ

Երևանի պետական համալսարանը պատրաստ է,  23 տարի առաջ համալսարանից հեռացված Նիկոլ Փաշինյանին վերականգնել  դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար: Այս մասին ասված է Երևանի պետական համալսարանի պաշտոնական հայտարարության մեջ:

Հայաստանի ընդիմության լիդերին բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացրել են 1995 թվականին: Դրա պատճառը Նիկոլ Փաշինյանը անվանել է քաղաքական գործունեությամբ զբաղվելը, իսկ համալսարանում հայտարարում են, որ ընդիմադիր գործիչը համալսարանից հեռացվել է բացակայությունների պատճառով: Դրա պատճառով Փաշինյանը մինչ օրս չունի կրթական դիպլոմ:

Երևանի պետական համալսարանը պատրաստ է վերականգնել Փաշինյանին և նրան փոխանցել դիպլոմ:

«Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման և դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասված է, որ համալսարանի ղեկավարությունը այս որոշումը ընդունել է վերջին ժամանակաշրջանում մամուլի հրապարակումների և համալսարանի ուսանողների կողմից հավաքած ստորագրությունների պատճառով: