Երևանի Հանրապետական մարզադաշտում սպասում են անշլագի - «Սաբուրթալոն» և «Արարատ Արմենիան» կխաղան լեփ-լեցուն տրիբունաների առջև
Այսօր, Թբիլիսիի ժամանակով 19:00-ին, Հայաստանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացվելու է Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի խաղը: Տեղի «Արարատ-Արմենիան» հյուրընկալելու է «Սաբութալոյին»:
Այսօր, ժամը 12:00-ի դրությամբ վաճառվել է ավելիքան 10 000 տոմս: Մարզադաշտը, որտեղ պետք է անցկացվի նշված հանդիպումը, նախատեսված է 14 700 մարդու համար:
Հանդիպման ուղիղ եթերն ապահովելու է «Արարատ-Արմենիա»-ի յութուբյան էջը:
Խաղը հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակել էր հրաժարվել հայկական կողմը, սակայն պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ: