Երեկվա միջադեպի պատճառով աշխատանքից հեռացրել են Կոջորիի սերժանտների ակադեմիայի ղեկավարությանը

Գիորգի Անծուխելիձեի անվան Կոջորիի սերժանտների ակադեմիայում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ղեկավարության և պաշտպանության նախարարի որոշմամբ, ակադեմիայի ղեկավարությանը ազատել են աշխատանքից: Այս մասին տեղեկություն է տարածել պաշտպանության գերատեսչության մամլո ծառայությունը:

Պաշտոնից հեռացվել է 5 ռազմական անձ:

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կրթության հրամանատարության Անծուխելիձեի անվան սերժանտների ակադեմիայի տարածքում և դրա վրա տեղակայված օբյեկտների պաշտպանությունն իրականացնում է սերժանտների ակադեմիայի շտաբային և ապահովման հարյուրյակը: Համապատասխանաբար, օբյեկտի պաշտպանության և անվտանգության պատասխանատուն են Սերժանտների ակադեմիայի համապատասխան պաշտոնյա անձինք: