Երեկոյի գլխավոր մենամարտը՝ Ռոման Դոլիձեի հաջորդ մրցակիցը Նասուրդին Իմավովը կլինի #1TVSPORT.
Երեկոյի գլխավոր մենամարտը՝ Ռոման Դոլիձեի հաջորդ մրցակիցը Նասուրդին Իմավովը կլինի #1TVSPORT.

UFC-ի վրացի մարտիկ Ռոման Դոլիձեն կազմակերպությունում հերթական մենամարտն է անցկացնելու Ֆրանսիան ներկայացնող Նասուրդին Իմավովի հետ։

Միջին քաշային կարգում Դոլիձեի և Իմավովի մենամարտը կկայանա 2024 թվականի փետրվարի 4-ին Լաս Վեգասում։ Այս դիմակայությունը երեկոյի գլխավոր իրադարձությունն է և կտևի հինգ ռաունդ:

28-ամյա Նասուրդին Իմավովը միջին քաշային կարգում այս պահին զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ MMA-ում իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է 17 մենամարտ, որից 12-ում հաղթել է։ Նա իր դեբյուտը կատարել է UFC-ում 2020 թվականի հոկտեմբերի 4-ին։

Ինչ վերաբերում է Ռոման Դոլիձեին, ապա նա պետք է մենամարտեր Դերեկ Բրանսոնի հետ այս տարվա վերջին, սակայն դիմակայությունը չեղարկվեց մրցակցի վնասվածք ունենալու պատճառով, նույնը եղավ Ջարեդ Կանոնիերիի հետ։

35-ամյա Դոլիձեն MMA կարիերայի ընթացքում անցկացրել է 14 մենամարտ, որից 12-ում հաղթել է։ Վերջին անգամ նա մարտին մենամարտել է իտալացի Մարվին Վետտորիի հետ և պարտվել է մրցավարի որոշմամբ։ Ներկա պահին վրացին միջին քաշային կարգում զբաղեցնում է յոթերորդ տեղը։