Երեկոյան ժամերին մունիցիպալ ավտոբուսների 34 երթուղիներ կկատարեն հավելյալ ռեյսեր
Երեկոյան ժամերին մունիցիպալ ավտոբուսների 34 երթուղիներ կկատարեն հավելյալ ռեյսեր

Երեկոյան ժամերին մունիցիպալ ավտոբուսների 34 երթուղիների վրա ընդմիջումները նվազեցնելու համար կկատարվեն հավելյալ ռեյսեր:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, մետրոպոլիտենի մեքենավարների գործադուլի ժամանակահատվածում ուղևորների սպասարկումը բարելավելու նպատակով Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից կայացված որոշումը տարածվելու է հետևյալ երթուղիների վրա. N2, N3, N6, N11, N15, N17, N19, N20, N25, N27, N39, N42, N44, N46, N47, N49, N50, N55, N56, N59, N61, N62, N70, N71, N72, N85, N86, N87, N88, N91, N92, N99, N101 և N102: