Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցություններ են սկսվել
Երեք տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցություններ են սկսվել։
Հանդիպումը բացել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ ողջունելով կողմերին։ Նա Ուկրաինայում կարգավորման ներկայիս փուլը բնութագրել է որպես վճռորոշ։
«Այսօր կա երկու ճանապարհ։ Դրանցից մեկը տանում է դեպի խաղաղություն, իսկ մնացածները՝ ավելի շատ ավերածությունների և մարդկային կորուստների։ Երկու կողմն էլ ինքնուրույն կընդունի որոշում, սեփական կամքով կընտրի՝ որ ճանապարհով գնալ։ Պատերազմի սկսվելուց ի վեր մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ հասկանալու, թե ինչպես պետք է ավարտվի այս պատերազմը։ Մեր նախագահն էլ մեծ ջանք է գործադրել, որպեսզի երկու կողմը համախմբվի։ Դա կարևոր քայլ էր բանակցությունների մեկնարկի համար։ Մենք ուրախ ենք ողջունելու ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական պատվիրակություններին։ Երկու կողմին հյուրընկալելը ցույց է տալիս մեր մեծ կամքը՝ պատերազմի ավարտի ուղղությամբ։ Այս հանդիպումը առաջին ուղիղ հանդիպումն է։ Խաղաղության ուղով գնալու համար պետք է օգտագործել այս հնարավորությունը։ Ամեն օր ավելի շատ կյանք է կործանվում։ Չնայած այն բանին, որ պատերազմը խլում է կյանքեր, կրիտիկական կարևորություն ունի հնարավորինս շուտ կրակի դադարեցումը։ Մենք ունենք հնարավորություն՝ ավարտելու պատերազմը։ Կցանկանայի նշել որոշ կետեր. հաջորդ փուլը որոշվելու է այն ընտրությամբ, որ մենք կանենք։ Կարևոր է, որ այս հանդիպումը նախապատրաստի առաջնորդների հանդիպումը։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է խաղաղության հասնել կառուցողական հանդիպումների միջոցով։ Թուրքիան, որպես կողմ, պատրաստ է աջակցել ձեզ՝ խաղաղության հասնելու համար, և պատրաստ ենք ներդրում ունենալ ցանկացած ձևով, եթե դա նշանակի, որ պատերազմը կավարտվի», – հայտարարել է Հաքան Ֆիդանը։