Երեք մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել Ուկրաինայի երեք շրջանների վրա Ռուսաստանի հարձակումների հետևանքով

14:07, 14.11.2026

Ուկրաինայի երեք շրջանների վրա ռուսական օդային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս յոթը՝ վիրավորվել,- հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Խերսոնի, Դնեպրոպետրովսկի և Դոնեցկի մարզերի ռազմական վարչակազմերին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ռուսները հարձակումներ են իրականացրել կարևորագույն և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վրա։ Նպատակակետերն են եղել երեք բարձրահարկ բնակելի շենքեր, հինգ տուն, փոստային բաժանմունք և շտապօգնության մեքենա։

Տեղեկատվության համար՝ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ռուսաստանը հարձակում է սկսել Ուկրաինայի վրա 96 անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ նրանց հաջողվել է խոցել 81 անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ