Երեք հեռուստաընկերություններ հրապարակեցին ընտրությունների էքզիթ փոլի արդյունքները
Երեք հեռուստաընկերություններ հրապարակեցին ընտրությունների էքզիթ փոլի արդյունքները

Քվեարկության ընթացակարգի ավարտին և ընտրատեղամասերի փակելուն հաջորդեց երեք հեռուստաընկերությունների էգզիթ թոլերի արդյունքների հրապարակումը:

Ըստ «Ֆորմուլա» հեռուստաընկերության նախատեսված էքզիթ փոլը անցկացրել է ամերիկացի «Էդիսոն Ռիսերչը»: Էքզիթ փոլի 18:00 ժամի տվյալներով մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածուները գրանցել են. Կախա Կալաձեն` 43%, Նիկա Մելիա – 39%; Գիորգի Գախարիա – 7%; Ինչ վերաբերում է կուսակցությունների վարկանիշներին, «Ֆորմուլա 1» -ի լրագրողը նշել է, որ արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:

«Իմեդի» հեռուստաընկերություն՝ Գորբիի տվյալները ժամը 18:00-ի դրությամբ կուսակցական մրցակցությունը հետևյալն է.«Վրացական երազանք»-47,6%, «Միացյալ Ազգային շարժում»- 27,1% «Գիորգի Գախարիա. Հանուն Վրաստանի» -6,8%; «Լելո» ՝ 2,8%:

Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ Կախա Կալաձե -51,3%,Նիկա Մելիա – 34.6%, Գիորգի Գախարիա – 5,6%,Անա Դոլիձե 3.1%:

«Գորբի» էքզիթ փոլն անցկացվել է հանրապետության 120 ընտրված ընտրատեղամասերում, որոնցից 48 -ը ՝ մայրաքաղաքում: Հարցվողներն ընտրվել են նախապես սահմանված մեթոդաբանությունների և ընդմիջումների միջոցով,որպեսզի ապահովվեր ընտրատեղամաս եկող ընտրողների ներկայացվածությունը: Հարցմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 11 հազար ընտրող: Արդյունքները տատանվում են 95% վստահությամբ, +/- 3:

«Մթավարի արխի»-ն էգզիթ փոլի պատվերը տվել է ֆրանսիական ԻՓՍՈ-ին (IPSOS): Ըստ վերոնշյալ ընկերության ,ժամը 17: 00 -ի տվյալների համաձայն Թբիլիսիի համամասնական ցուցակի կուսակցությունների արդյունքները հետևյալն են ՝ «Վրացական երազանք»-38,6%, «Ազգային շարժում» -33%, «Հանուն Վրաստանի » -7,6%, «Գիրչի-ավելի ազատության » -4.8%, «Լելո» – 4%:

Ընդ որում, ըստ Էգզիթ փոլի տվյալների ՝ առաջին տեղում Նիկա Մելիան է -40,8%, Կախա Կալաձեն -40,2%, Գիորգի Գախարիան- 8,79%:

Հարցման տատանվում է +/- 3 տոկոսի սխալմամաբ: