Երեկ Ուկրաինայում ամերիկացի լրագրող է սպանվել, աշխարհն ականատես եղավ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքապետերի առևանգմանը, լրագրողների վրա հարձակումներին. Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ աշխարհն ականատես է եղել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքապետերի առևանգմանը, լրագրողների վրա հարձակումներին։
Նրա խոսքով, այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի։
«Երեկ Ուկրաինայում դաժանաբար սպանվել է ամերիկացի լրագրող։ Աշխարհն ականատես է եղել Ուկրաինայում քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքապետերի առևանգմանը և լրագրողների վրա դաժան հարձակումներին: Այս անիմաստ պատերազմը պետք է ավարտվի»,- Twitter-ում գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։