Երեկ, Սաղուլիա գյուղում ձերբակալված Իրակլի Մուկբանիանիին առաջադրվել է մեղադրանք
Երեկ Սաղուլիա գյուղում ձերբակալված Իրակլի Մուկբանիանիին մեղադրանք է առաջադրվել Իմերեթիի շրջանային ոստիկանության նախնական ձերբակալության մեկուսարանում: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեց ձերբակալվածի փաստաբան Ցիցինո Բաբունաշվիլին:
Ըստ նրա, Մուկբանիանիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ պրիմ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է ոստիկանի, հատուկ քրեակատարողական ծառայության սպայի կամ պետական այլ պաշտոնյայի կամ պետական հիմնարկի վրա հարձակում:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն չորսից յոթ տարվա ազատազրկում:
Նախօրեին Իրակլի Մուկբանիանիին ձերբակալելու վերաբերյալ ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն էր տարածել: Գերատեսչության տվյալներով, Սաղուլիա գյուղում ձերբակալվել է անձ, որը Գումաթիում «Նամախվանի ՀԷԿ»-ի դեմ ցույցի ժամանակ հարձակվել էր ոստիկանի վրա և ֆիզիկական հաշվեհարդար տեսել: