Երեկ լուրեր եմ լսել, որ հիմա պետք է ներխուժեն հեռուստատեսություն, իսկ դատախազությունը հայտարարում է, որ ոչ մի բան չի ծրագրում. Կախա Կուճավա
Երեկ լուրեր եմ լսել, որ հիմա պետք է ներխուժեն հեռուստատեսություն, իսկ դատախազությունը հայտարարում է, որ ոչ մի բան չի ծրագրում. Կախա Կուճավա

Երեկ ես լուրեր լսեցի, որ հիմա պետք է հեռուստատեսություն ներխուժեն, բայց դատախազությունը հայտարարեց, որ նրանք ոչ մի բան չեն անելու, – այսպես է պատասխանել խորհրդարանի փոխխոսնակ Կախա Կուճավան, «Տվ Պիրվելիի» վերաբերյալ առաջադրված հարցին:

Նրա խոսքով, որքան էլ շահարկորեն խոսեն այդ մասին, փաստն այն է, որ դատախազությունը չի պատրաստվում հեռուստատեսություն մտնել:

«Տեղեկատվության աղբյուրը չպետք է նշվի, դա ձեր իրավունքն է: Փաստն այն է, որ երեկ ես լսեցի այն, որ նրանք հիմա պետք է ներխուժեն հեռուստատեսություն: Դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ, որ իրենք նման բան չեն ծրագրում: Ես միայն դա գիտեմ, և նրանց գործողությունները դա են ցույց տալիս:

Ինչի մասին էլ խոսենք, շահարկորեն օգտագործենք, փաստը մեկ է. Դա դատախազության ուղղակի հայտարարությունն է, որ իրենք ոչինչ չեն պատրաստվում անել: Իմ կարծիքով, այլևս չարժե մանրամասնել», – հայտարարել է Կախա Կուճավան: