Երեկ, Էրգնեթի գյուղի մոտ օկուպանտների կողմից ապօրինի բերման ենթարկված երկու քաղաքացիները շարունակում են մնալ գերության մեջ
Երեկ, Էրգնեթի գյուղի մոտ օկուպանտների կողմից ապօրինի բերման ենթարկված երկու քաղաքացիները շարունակում են մնալ գերության մեջ

Գորիի քաղաքապետարանի Էրգնեթի գյուղի մոտ նախօրեին օկուպացիոն ռեժիմի կողմից ապօրինի բերման ենթարկված երկու քաղաքացիներ Ռոման Գոչաշվիլին և Գոչա Մետրևելին շարունակում են մնալ օկուպանտների գերության մեջ: Նրանք գտնվում են օկուպացված Ցխինվալիի ժամանակավոր կալանավայրում:

Օկուպացված Ցխինվալիից ոչ ոք չի կապվել ձերբակալվածների ընտանիքների հետ, ոչ էլ տուգանք պահանջել «սահմանը» հատելու համար: Ընտանիքները լրացուցիչ տեղեկություններ չունեն:

«Մենք լրացուցիչ ոչինչ չգիտենք: Ցխինվալիից ոչ ոք մեզ հետ չի կապվել կամ տուգանք չի պահանջել: Ոստիկանությունը նույնպես մեզ ոչինչ չի ասում: Երեկ մեզ ասացին, որ այսօր կազատեն, և մենք սպասում ենք», – ասում է կալանավոր Գոչա Մետրևելիի մայրը՝ Թամար Գոգիձեն:

Վերոհիշյալ անձանց հետ անօրինական կալանքի ժամանակ տուժածը Նիկոլոզ Փեխշիշվելաշվիլին բուժումը շարունակում է կլինիկայում: Նա Գորիի զինվորական հոսպիտալից տեղափոխվել է Թբիլիսիի վրաց-հոլանդական կլինիկա:

Օկուպացիոն ռեժիմը Էրգնեթի գյուղին հարակից տարածքից առեւանգել է Վրաստանի երեք քաղաքացու: Ռուսական զինված ուժերը ընդհանուր առմամբ հետապնդել են Վրաստանի չորս քաղաքացու, նրանցից մեկը փախուստի է դիմել, երեք ձերբակալվածներից մեկը ընկել է բարձրությունից և վիրավորվել: Տուժածին երեկ հանձնել են կենտրոնական իշխանությանը:

Ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում ԵՄ թեժ գծի միջոցով: