Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ ցույց է տեղի ունենում, ցույցի մասնակիցները փակել են շենքի մուտքը
Երեւանում ՌԴ դեսպանատան շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվում։ Ցուցարարները փակել են շենքի մուտքը։ Տեղեկությունը տարածում է «Արմենպրես»-ը։
Ակտիվիստների խոսքով՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության արգելափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Ռուսաստանը միջոցներ չձեռնարկի՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Ղարաբաղի դեմ իրականացվող ագրեսիան»։
Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ պատրաստվում են գիշերն էլ մնալ շենքի մոտ և այս կերպ ցանկանում են հանրության ուշադրությունը հրավիրել իրենց պահանջի վրա։