Երեւանում հակակառավարական ցույցի մասնակիցները հավաքվում են կառավարության շենքի մոտ, մի խումբ ցուցարարներ փակել են ճանապարհը
Երեւանում հակակառավարական ցույցի մասնակիցները հավաքվում են կառավարության շենքի մոտ, մի խումբ ցուցարարներ փակել են ճանապարհը

Երեւանի կառավարության շենքի մոտ հավաքվել են հակակառավարական ցույցի մասնակիցները։ Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները։

Տեղում մոբիլիզացված են ոստիկանական լրացուցիչ ուժեր։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի խումբ ցուցարարներ փակել են Երեւանի կենտրոնում գտնվող պողոտան։ Ընդդիմադիր դաշինքի՝ «Մայր-Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը քաղաքացիներին կոչ է անում համընդհանուր գործադուլ անել և դուրս գալ փողոց։

Հիշեցնենք, որ ուշ գիշեր հանրահավաքի մասնակիցները փորձել են ներխուժել կառավարության աշխատակազմի շենք, որից հետո բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրահավաքի ժամանակ տուժել է 34 մարդ, այդ թվում՝ 16 ոստիկան։