Երեւանում անհնազանդության ցույցին 134 մարդ է ձերբակալվել։ Այս մասին տեղեկություն է տարածում Հայաստանի ՆԳՆ-ն։
Հանրահավաքի մասնակիցները ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։
Առավոտից քաղաքացիները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով բողոքի ակցիաներ են իրականացնում։ Երեկ Գալստանյանը կոչ է արել բնակչությանը տոտալ գործադուլի և քաղաքները կաթվածահար անել։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման ղեկավարն է։ Նա և իր կողմնակիցներն ասում են, որ դեմ են Ադրբեջանի հետ սահմանագծման հարցում միակողմանի զիջումներին։