Երդվու'մ եմ, երդվու'մ եմ, երդվու'մ եմ. Նորակոչիկները զինվորական երդում են տվել (վիդեո)
Թբիլիսիում, Ազատության հրապարակում կայացել է նորակոչիկների երդմնակալության տոնական արարողությունը:
Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ երդմնակալության արարողություն է անցկացվել միաժամանակ 6 վայրում. Թբիլիսի, Շինդիսի, Վարձիա, Կոջորի, Բաթումի և Գելաթի:
Զինվորական երդում է տվել 366 զինծառայող և 123 նորակոչիկ:
Երդմնակալության արարողությանը զորքի մի մասը հետազոտողների օգնությամբ ներկայացված է վերականգնված Վրաստանի առաջին ժողովրդավարական Հանրապետության շարքային զինվորը համազգեստով և այն ժամանակվա համապատասխան զենքով:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Լիտվայից հրավիրված նվագախմբի ուղեկցությամբ:
Վրաստանի հիմնը կատարել է օպերային երգչուհի Նինո Մաչաիձեն:
Արարողությանը ներկա են գնվելու նաև բռնազավթված գոտու մերձակայքում բնակվող երեխաները:
Այս րոպեներին ազմական տեխնիկա է ցուցադրվում նաև Թելավիում, Ռուսթավիում, Մառնեուլիում, Մցխեթայում, Գորիում, Ախալցխայում, Քութաիսիում, Օզուրգեթիում, Փոթիում, Բաթումիում, Զուգդիդիում, Սենակիում, Ամբրոլաուրիում և Սաչխերեում: