Երբեմն ավելի լավ է, որ ազդեցիկ անձինք զբաղեցնեն պաշտոնական դիրքեր. Հեյդի Հաուտալա
Երբեմն ավելի լավ է, որ ազդեցիկ անձինք զբաղեցնեն պաշտոնական դիրքեր,- այս մասին Առաջին ալիքին է հայտնել Եվրախորհրդարանի անդամ Հեյդի Հաուտալան՝ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք»-ի նախագահ ընտրվելու առնչությամբ:
«Այս դեպքում, նրանք դառնում են ընթացիկ իրադարձությունների պատասխանատուն: Ազդեցիկ անձը ստվերից դուրս գալուց հետո դառնում է հանրային անձ և ստանձնում պատասխանատվություն կուսակցության, կազմակերպության, երկրի և բնակչության առջև»,- հայտարարել է Հեյդ Հաուտալան:
Եվրախորհրդարանականի խոսքով, Վրաստանում այս տարի անցկացվելու են շատ կարևոր նախագահական ընտրություններ: