Երբ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները ճանապարհորդում են ԵՄ, մուտքի-ելքի համակարգը կգրանցի տվյալներ ճանապարհորդական փաստաթղթերից, ճանապարհորդության ամսաթվերից, կենսաչափական տվյալներից
Հոկտեմբերի 12-ից ուժի մեջ կմտնի նոր համակարգ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, ովքեր կարճ ժամանակահատվածով կմեկնեն 29 եվրոպական երկիր։
Մասնավորապես, այս փուլում մուտքի-ելքի համակարգը աստիճանաբար կգրանցի. ճանապարհորդական փաստաթղթերից ստացված տվյալները, ճանապարհորդության ամսաթվերը, կենսաչափական տվյալները։
Ինչպես գրում է Վրաստանում ԵՄ պատվիրակությունը, այս նորարարությունը կիրականացվի ԵՄ տվյալների պաշտպանության կանոններին համապատասխան։