Երբ նույնիսկ օբյեկտիվ պատճառներով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կա, դա մեզ համար նոր մարտահրավեր է, որին պետք է պատասխան տանք. Գիորգի Գախարիա
2021 թվականի ընթացքում Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը,- այս մասին վարչապետ Գիորգի գախարիան հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով իշխանությունները ընդունել են որոշում, որ մարեն էլեկտրաէներգիայի և ջրի գործող և ավելացած սակագնի տարբերությունը:
Ինչպես պարզաբանել է Գախարիան, պետությունը սուբսիդավորելու է սակագների միջև տարբերությունը այն բաժանորդների համար, ովքեր սպառում են մինչև 300 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա:
«Ինչպես գիտեք, այս պահին ընթանում է էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ հանձնաժողովի նիստը, որից հետո ինչպես Վրաստանի կառավարությունը, այնպես էլ փորձագիտական հանրությունը ակնկալում ենք սակագնի բարձրացում: Դա ունի իր օբյեկտիվ բացատրությունը: Ինչպես գիտեք, 2017 թվականին տեղի ունեցեվ մեթոդաբանության փոփոխությունը և սակագինը երեք տարի չի վերանայվել: Բոլորն էլ հասկանում են, որ սպասվում է էլեկտրաէներգիայի և ջրի սակագնի բարձրացում, բայց ջրի դեպքում մենք խոսում ենք Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի մասին:
Դուք բոլորդ լավ հիշում եք, որ դեռ գարնանը մենք սկսեցինք սուբսիդավորել քաղաքացիների համար կոմունալ վճարները: Դա վերաբերում էր էլեկտրաէներգիային, գազին, ջրին և նման սուբսիդիա գործում է նաև այսօր, որը սկսվել է նոյեմբերից: Այս սուբսիդիան վերաբերել է 1 200 000 բաժանորդի, ինչը նշանակում է 1 200 000 ընտանիք: Այս ամենն արվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում մեր քաղաքացիների սոցիալական կայունությունն ապահովելու համար, որքան կարող ենք, պետության ունեցած ռեսուրսներով:
Երբ նույնիսկ օբյեկտիվ պատճառներով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կա, դա մեզ համար նոր մարտահրավեր է, որին պետք է պատասխան տանք: Մենք դա շատ լավ հասկանում ենք: Չնայած մենք չգիտենք, թե սակագնի բարձրացումը որքան է լինելու, քանի որ դա ՍԷՄԷԿ-ի իրավասությունն է, մենք թիմում քննարկում ունեցանք և այս պահին ընդունեցինք միակ հնարավոր և արդարացված որոշումը. Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 2021 թվականի ընթացքում: Սա նշանակում է, որ Վրաստանի կառավարությունը ամբողջությամբ սուբսիդավորելու է գործող սակագնի և բարձրացված սակագնի տարբերությունը, մինչև 300 կիլովատ ժամ սպառող բաժանորդների համար»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: