Երբ մարդիկ փորձում են արգելափակել պետական գերատեսչությունները, անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցներ, որպեսզի երկիրը չկանգնի. Գիա Վոլսկի
Երբ մարդիկ փորձում են արգելափակել պետական գերատեսչությունները, անհրաժեշտ է կիրառել համապատասխան միջոցներ, որոնք համապատասխանում են ժողովրդավարական չափանիշներին,- այս մասին խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Գիա Վոլսկին հայտարարել է ընդիմության կողմից անոնսավորված արգելափակման ծրագրի կապակցությամբ:
«Սա միայն Վրաստանի «նոու-հաուն», երբ մարդիկ փորձում են արգելափակել պետական գերատեսչությունների շենքերը և որպեսզի երկիրը չկանգնի, պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ: Թե ինչ կորոշի այդ կապակցությամբ պատասխանատու կառույցը, ես չգիտեմ, և ոչ էլ կարող եմ հուշել»,- ասել է Գիա Վոլսկին:
Նոյեմբերի 25-ին Թբիլիսիում ծրագրվում է բողոքի ցույց, իսկ նոյեմբերի 26-ին ծրագրվում է արգելափակել խորհրդարանի շենքը: Ընդդիմության և հանրահավաքի կազմակերպիչների հետագա ծրագրերի մասին հայտարարությունները արվել են նախօրեին, խորհրդարանի մոտ անցկացվող հանրահավաքի ժամանակ: