Երբ «Ազգային շարժումն» իշխանության գլուխ էր, խոսքի ազատության հետ կապված խնդիր չկար, մեդիա-միջավայրը կարող էր լինել ավելի լավը

17:56, 17.10.2020

Երբ «Ազգային շարժումն» իշխանության գլուխ էր, այդ թվում «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչներն էին նաև իշխանությունում, այն ժամանակ խոսքի ազատության հետ կապված խնդիր չկար, խնդիր կար այն առնչությամբ, որ մեդիա-միջավայրը կարող էր լինել ավելի լավը,- հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» ընտրական շտաբի ղեկավար Սերգի Կապանաձեն:

Սերգի Կապանձեն գնահատել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունը, որի համաձայն պետք է փակվի «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Կապանաձեի խոսքով, նույնիսկ ամենաանզուսպ քարոզչական հեռուստաընկերությունն իրավունք ունի գոյություն ունենալ ժողովրդավար երկրում:

«Մենք, «Եվրոպական Վրաստանում» համարում ենք, որ գոյության իրավունք ունեն նույնիսկ ամենաանզուսպ քարոզչության ներկայացուցիչ լրատվամիջոցները: Նկատի ունեմ, երբ զբաղված են միայն կառավարության քարոզչությամբ, որը և տեսանք Լալիաշվիլու գրառման մեջ: Ուղղակի, ի տարբերություն Վաշաձեի, մենք համարում ենք, որ այդ թվում ամենաանզուսպ քարոզչությունն ունի գոյության իրավունք:

Ուստի մենք որևէ խնդիր չունենք նման տիպի լրատվամիջոցի գոյության հետ, սակայն հույս ենք հայտնում, որ մշտապես, երբ միակողմանի է լուսաբանվում իրադարձությունը, մենք իրավունք ունենք բարձր խոսել այդ մասին: Ուստի ամենախորհրդային քարոզչական հեռուստաընկերությունը, ինչպիսին «Իմեդին է» իրավունք ունի գոյություն ունենալ»,- հայտարարել է Կապանաձեն:

Նմանատիպ