Կառավարության կապիտալ ծախսերի տեսանկյունից, առաջիկա չորս տարիների ընթացքում, չնայած տնտեսական ճգնաժամին, մենք կպահպանենք այն մակարդակը, որն անհրաժեշտ է երկրի համակարգային ենթակառուցվածքները կարգի բերելու համար,- այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան :
Կառավարության ղեկավարի խոսքով, վերջին ութ տարվա ընթացքում Վրաստանի կառավարության կողմից կատարված կապիտալ ծախսերի ծավալը կազմել է շուրջ 20 միլիարդ լարի և բնակչությունը դա լավ է տեսնում:
«Առաջին հերթին դրանք ճանապարհներ են, ջրային ենթակառուցվածքներ, շատ այլ բաներ, սակայն Վրաստանի կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիներին լրացուցիչ 20 միլիարդ լարի ներդնել: Սա մեր համախառն ներքին արտադրանքի մոտ ութ տոկոսն է, որը ամեն տարի պետք է ներդրվի երկրի ենթակառուցվածքներում: Երբ մենք ասում ենք, որ 2024 թվականին մենք պետք է հնարավորություն ունենանք արժանի պահանջ ներկայացնել Եվրամիությանը անդամակցելուն, բոլորս պետք է հասկանանք, որ երկրի ենթակառուցվածքները պետք է լինեն պատշաճ վիճակում, հատկապես, երբ խոսում ենք համակարգային ենթակառուցվածքների մասին»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի գնահատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումները միշտ էլ եղել են Վրաստանի տնտեսական զարգացման կարևորագույն շարժիչ ուժը և այսօր, համաշխարհային ճգնաժամի պայմաններում, ուղղակի օտարերկրյա ներդրումները մեծ խնդիր են բոլոր երկրների համար, սակայն Վրաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն տնտեսությունում, և ոչ միայն տնտեսության մեջ կառուցվածքային բարեփոխումները շարունակելու համար, որպեսզի երկրում ներդրված յուրաքանչյուր դոլար հնարավորինս արդյունավետ լինի:
«Դա կպահանջի բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ և տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների շարունակություն: Սա չափազանց կարևոր է»,- հայտարարել է վարչապետը: