Երբ Ադրբեջանը սպառնում է հայկական պետականության վերացմամբ, տարօրինակ է խոսել զիջման մասին. Նիկոլ Փաշինյան
Երբ Ադրբեջանը սպառնում է հայկական պետականության վերացմամբ, տարօրինակ է խոսել զիջման մասին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ընդդիմության առաջնորդի խոսքով, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման փոխզիջումային տարբերակը քննարկվելու է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է Հայաստանի խորհրդարանում խոսքով ելույթ ունենալիս:

«Այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է հայկական պետականության վերացմամբ, տարօրինակ է խոսել զիջման մասին: Այս պայմաններում մենք կարող ենք զրուցել միայն ինքնապաշտպանունակության բարձրացման մասին: Որևէ զիջումային տարբերակի քննարկումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ունենա կոնկրետ ուղերձ, որ նա պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովի ինքնորոշման իրավունքը: Այլ տարբերակ գոյություն չունի»,- հայտարարել է Փաշինյանը: