Եռամսյա դադարից հետո, Օրբելիանիների պալատը վաղը կբացվի այցելուների համար
Եռամսյա դադարից հետո, Օրբելիանիների պալատը վաղը կբացվի այցելուների համար

Վրաստանի նախագահի վարչության փոխանցմամբ, եռամսյա դադարից հետո, Օրբելիանիների պալատը վաղը կբացվի այցելուների համար:

«Այսօրվա կանոնակարգերից ելնելով, այցելուների քանակը սահմանափակ է: Մեկ խմբում թույլատրելի է ոչ ավելի, քան 10 մարդ: Հաշի առեք, որ շենքում պետք է կրեք դիմակ: Մինչ շենք մուտք գործելը կջերմաչափվեք և կանցնեք ախտահանիչ լուծույթով հագեցած պատնեշի վրայով:

Սպասում ենք ձեզ վաղվանից, ամեն երկուշաբթի և հինգշաբթի՝ 12:00-ից մինչև ժամը 17:00-ն:

Ընտրեք ձեզ համար ցանկալի ամսաթիվ և հետևյալ էլ.փոստին ուղարկեք ցանկացողների թիվը. Անուն, ազգանուն, անձնական համար – [email protected]»,- նշված է նախագահի վարչության տարածած հայտարարության մեջ: