Եպիսկոպոս Գրիգոլ - Երբ յուրաքանչյուր ոք հայտնվում է վտանգի առջև, պետք է վստահել մասնագետներին
Եպիսկոպոս Գրիգոլ - Երբ յուրաքանչյուր ոք հայտնվում է վտանգի առջև, պետք է վստահել մասնագետներին

Այս իրավիճակում, երբ յուրաքանչյուր ոք հայտնվում է վտանգի առջև, մենք պետք է վստահենք մասնագետներին,- ծառայությունից հետո այդ մասին հայտարարեց Փոթիի և Խոբիի Մետրոպոլիտ, Եպիսկոպոս Գրիգոլը:

Լրագրողների այն հարցին, թե ով է պատասխանատու եկեղեցիներում մարդաշատ հավաքների վերահսկման համար, նա պատասխանեց, որ պատրիարքարանում նման մարմին չկա:

«Պատրիարքարանում չկա այնպիսի մարմին, որը կվերցներ պատասխանատվությունը այս ճգնաժամին: Այդպիսինը, ինչպես ես նախկինում ասացի, Սուրբ Սինոդն է, որը կայացրել է և ընդունել որոշում, և այդ ժամանակից ի վեր մենք լսել ենք մի քանի հայտարարություններ, հանրություննել է լսել , չնայած դրանք բոլորը հանձնարարականներ են, և հանձնարարականները շատ տարբերվում են օրհնությունից: Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ ամբողջ պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր հավատում են եկեղեցուն այնքան, որքան նորածինը կախված է մոր կրծքից: Այս մարդիկ, այն հավատացյալներն են, ովքեր հույսով են նայում ձեզ և սպասում են ձեզնից փրկության խոսքին: Այս գործընթացը, այս իրադարձությունների զարգացումը, նրանք գիտեն, նրանք դա տեսնում են այնպես, ինչպես դուք եք տեսնում ինձ, և ես տեսնում եմ ձեզ: Ինձ համար շատ դժվար է խոսել այս հարցի շուրջ», – ասաց Եպիսկոպոս Գրիգոլը: