Ենթակառուցվածքների նախարարություն.Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցումը
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիան կապող ճանապարհի կառուցումը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ճանապարհաշինության հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել։
«Մենք կցանկանայինք արձագանքել Ռուսաստանի Անվտանգության խորհրդին քննարկված վրաց-չեչենական ճանապարհի կառուցման մասին ԶԼՄ-ների հրապարակումներին և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Վրաստանը Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցումը։
Ճանապարհաշինության հարցը վրացական կողմի օրակարգում երբևէ չի եղել, հետևաբար դրա մասին ցանկացած տեղեկություն կեղծ է։
Վրաստանի բնակչությանը մոլորեցնելուց խուսափելու համար վրացական լրատվամիջոցներին խնդրում ենք, բացի տեղեկատվություն տարածելուց, բնակչությանը տրամադրել վրացական կողմի հետ ճշտված դիրքորոշում»,- ասված է հաղորդագրությունում։