Ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից Ակակի Ծերեթելիի պողոտայում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի
Ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից Ակակի Ծերեթելիի պողոտայում երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի

Դիդուբեի թաղամասում մեկնարկում են Ակակի Ծերեթելիի պողոտայի և Շոթա Շալիկաշվիլիի կամրջի վերականգնումը։ Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։

Քաղաքապետարանից հայտնում են, որ Ծերեթելիի պողոտայում ապրիլի 19-ի ժամը 23:00-ից պլանային ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված երթեւեկությունը մասամբ կսահմանափակվի։

«Մասնավորապես, երթևեկելի մասի երկու կողմից երթևեկությունը հերթափոխով կսահմանափակվի Ակակի Ծերեթելիի պողոտայում՝ Գիորգի Ցաբաձեի փողոցից, ներառյալ Շոթա Շալիկաշվիլիի անվան կամուրջը։

Վերականգնողական ժամանակահատվածում Ակակի Ծերեթելիի պողոտայում երթևեկությունը կմնա երկկողմանի մեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժի համար, յուրաքանչյուր ուղղության համար հատկացվելու է միայն մեկ երթևեկի գոտի։

Պարբերաբար սահմանափակվելու է ավտոմեքենաների երթևեկությունը Սագուրամո, Արչիլ Քուրդիանի, Բաթումի, Արչիլ Կերեսելիձե, Սուլիկո Կորոշինաձե և Ծղալտուբո փողոցներից Ծերեթելի պողոտայի ուղղությամբ և հակառակը։

Արչիլ Կերեսելիձեի փողոցից մեքենաները կկարողանան շարժվել Ռաժդեն Գվենետաձեի փողոցով, կամ օգտվելով Ռաֆայել Ագլաձեի և Ալեքսի Գոգոլաուրի փողոցներից՝ Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ։

Ավտոմեքենաները Սուլիկո Կորոշինաձեի փողոցից Գոգոլաուրի փողոցով կշարժվեն Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ։

Ծղալտուբո փողոցից մեքենաները կշարժվեն Ագլաձեի փողոցով՝ օգտագործելով և՛ Միրցխուլավա, և՛ Սամտրեդիա փողոցները Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ։

Բացի այդ, անհրաժեշտության դեպքում պարբերաբար գիշերային ժամերին՝ 00:00-07:00-ն, կսահմանափակվի տեղաշարժը Գրիգոլ Ռոբաքիձեի պողոտայից դեպի ձախ ափի ուղղությամբ եկող մեքենաների համար։

Գիորգի Ցաբաձեի փողոցից Ակակի Ծերեթելի պողոտայի և ձախ ափի ուղղությամբ մեքենաների շարժը կմնա անփոփոխ։

Վերականգնողական աշխատանքների բարդության պատճառով պարբերաբար կսահմանափակվի շրջակա փողոցներից երթևեկությունը Ակակի Ծերեթելիի պողոտայի ուղղությամբ, ինչի մասին տեղեկատվությունը հասարակությանը կտրամադրվի փուլ առ փուլ», – ասացին քաղաքապետարանից։