«Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն առաջիկայում կայցելի Վրաստան»- այս մասին Ենս Ստոլտենբերգն ասել է այսօր կայացած մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Սթոլթենբերգը, Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է և ինչպես բոլոր եվրոպական երկրները, իրավունք ունի ընտրելու իր ուղին։
«Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, մոտ ապագայում կրկին կայցելեմ երկիր՝ մեր գործընկերության հետագա ամրապնդման համար։ Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներն են, որոնք, իհարկե, կարևոր են։ ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։