Ենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Կոնգրեսի այլ ղեկավարների հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Կոնգրեսի այլ ղեկավարների հետ։
Ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ, գլխավոր քարտուղարն ասել է, որ ուժեղ ՆԱՏՕ-ն բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից, և որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի միջոցով ավելի շատ ընկերներ և դաշնակիցներ ունի, քան ցանկացած այլ ուժ:
«Ստոլտենբերգը գովաբանել է ԱՄՆ-ին Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ այդ աջակցությունը մնում է վճռորոշ Ուկրաինայի գոյատևման և Եվրոպայի կայունության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Ենս Ստոլտենբերգը մի քանի հանրապետական ներկայացուցիչների հետ մասնակցել է Ուկրաինային նվիրված քննարկմանը։