Ենս Ստոլտենբերգը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ աշխատելուն
Ենս Ստոլտենբերգը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ. Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ աշխատելուն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ անհամբեր սպասում է նրա հետ աշխատելուն։

Ստոլտենբերգը նշված հայտարարությունն արել է Իրակլի Կոբախիձեի հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Վարչապետ, բարի գալուստ ՆԱՏՕ։ Մենք ուրախ ենք տեսնել ձեզ այստեղ: Մենք նախկինում էլ հանդիպել ենք, թեև սա մեր առաջին հանդիպումն է ձեր վարչապետի պաշտոնում։ Ուստի, թույլ տվեք սկսել շնորհավորելով Ձեզ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ աշխատելուն»,- ասել է Ստոլտենբերգը։